ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա
Մարդու ատամները շնաձկան ատամներից ավելի ամուր են
Մարդկային ատամները իրենց միկրոկառուցվածքի հաշվին ավելի ամուր են քան շնաձկան ատամները, չնայած, որ շնաձկան ատամի էմալը շատ կարծր ֆտորապատիտ նյութից է, ասում են գերմանացի գիտնականները Journal of Structural Biology ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտության հեղինակները` Դույսբուրգի համալսարանի գիտնական Մաթիաս Էպպլեն և իր գործընկերները հետազոտել են, թե ինչպես են ոչ օրգանական նյութերը ազդում ատամների, ոսկրերի, խեցիների կենսաբանական հյուսվածքների վրա:
«Լավ հայտնի է, որ շնաձկան ատամի էմալը շատ կարծր նյութից է, որի մոլեկուլները կազմված են ֆտորից, կալցիումից, ֆոսֆորից և թթվածնից: Սակայն, մինչ այժմ գիտնականները դրանք չեն ուսումնասիրել ժամանակակից քիմիական և ֆիզիկական մեթոդներով»,- ասել է Էպպլեն:
Գիտական խումբը ուսումնասիրել է վագրային շնաձկան և ավելի փոքր Մակո շնաձկան ատամները էլեկտրոնային սկանավորման սարքավորումներով, ռենգենաբաղադրիչային մեթոդով, որ պարզվի էմալը պատող նյութի բյուրեղների չափը և այլ պարամետրեր: Բացի այդ, գիտնականները փորձարկել են դրանց մեխանիկական ամրությունը:
Արդյունքները ցույց են տվել, որ ծովային գիշատիչի տարբեր տեսակների ատամները կառուցվածքով իրար նման են, չնայած տարբեր շնաձկեր դրանք տարբեր կերպ են գործածում:
Ատամների արտաքին շերտը շատ ամուր ֆտորապատիտից է, իսկ ներսում ավելի դյուրաբեկ դենտինից: Նման կառուցվածքը ստիպում էր գիտնականներին կարծել, թե մարդկային ատամները պետք է ավելի «փափուկ» լինեն:
«Մարդու ատամի էմալը մի փոքր ավելի փափուկ նյութից է` հիդրոկսիլապատիտից», - նշում է Էպպլեն:
Սակայն, ի զարմանս գիտնականների, պարզվել է, որ մարդու ատամները ավելի ամուր են:
«Դա պայմանավորված է մեր ատամների հատուկ միկրո և նանո կառուցվածքով: Մարդու ատամի միներալների բյուրեղները հատուկ կառուցվածքով են դասավորված, բացի այդ դրանք միմյանց «սոսնձված» են սպիտակուցներով, որոնք կանխում են միկրոճաքերի տարածումը», - նշում են հետազոտության հեղինակները:
Գերմանացի գիտնականների հետազոտության արդյունքները կօգնեն ստանալ ատամների միկրոկառուցվածքը և նոր, առավել ամուր և բնականին մոտիկ ատամնային պրոթեզներ ստեղծել:
02.08.2012 Կարդացեք նաև
15.08.2016
17.07.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ